Թամարաշվիլի պողոտայի և Ամիրեջիբ մայրուղու խաչմերուկում թեքահարթակներ կկազմակերպվեն
Թամարաշվիլի պողոտայի և Ամիրեջիբ մայրուղու խաչմերուկում թեքահարթակներ կկազմակերպվեն

Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայի և Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու խաչմերուկում թեքահարթակներ են կառուցվում։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Գործակալության տվյալներով՝ այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և նրա տեղակալ Իրակլի Բենդելիանին ծանոթացել են աշխատանքային գործընթացին։

«Ճաբուա Ամիրեջիբ մայրուղու վրա, այսպես կոչված Նոր ճանապարհի վրա ընթացքի մեջ է երթևեկության հանգույցի կառուցումը։ Նշված աշխատանքներով ճանապարհի այս հատվածն ուղղակիորեն կկապի Թամարաշվիլի փողոցի հետ, հետևաբար տեղաշարժն ավելի անվտանգ կլինի, իսկ առկա խոչընդոտները կվերացվեն։ Աշխատանքները մոտենում են ավարտին։ Օրինակ՝ Թամարաշվիլի փողոցից դեպի Ամիրեջիբի մայրուղու մուտքն արդեն բացվել է, ասֆալտի ստորին շերտերը փռվել են։ Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի սկզբին: Կկազմակերպվեն մայթեր, կտեղադրվեն լուսացույցներ՝ տեղաշարժն անվտանգ դարձնելու համար։ Այստեղ խնդիրն այն էր, որ նոր ճանապարհից դուրս եկած մեքենաները խոչընդոտում էին հասարակական տրանսպորտին, և դրա պատճառով մեծ խնդիրներ էին առաջանում։ Այս հանգույցի դասավորմամբ այդ խնդիրները կլուծվեն»,- ասել է Կախա Կալաձեն։

Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկություններով՝ Ճաբուա Ամիրեջիբի մայրուղուց մինչև Միխեիլ Թամարաշվիլի պողոտա հնարավոր կլինի ամենակարճ ճանապարհով թեքահարթակների միջոցով գնալ։ Մինչ այժմ ավարտված է հենապատերի կառուցումը։ Բացի այդ, Միխեիլ Թամարաշվիլիի պողոտայից դեպի Ճաբուա Ամիրեջիբ մայրուղի տանող գծի վրա ասֆալտապատման ստորին շերտերը փռվել են։ Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մայթ և արտաքին լուսավորության ցանց, կտեղադրվեն լուսադիոդային լապտերներ, հարակից տարածքում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ։ Թեքահարթակների կազմակերպման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Նոր երթևեկության հանգույցը կարգավորվելու է լուսացույցներով, ինչն ավելի անվտանգ և հարմարավետ կդարձնի ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների տեղաշարժը։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ աշխատանքները, որոնց արժեքը կազմում է 1,7 մլն լարի, իրականացնում է ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը։