Թամար թագուհու պողոտայում գտնվող լուսացույցները անջատված են:
Տեղում իրավիճակը վերահսկում են պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից, պատճառը «Թելասի» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներն են:
«Թելասի» ընկերությունում հայտարարում են, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվելու է ժամը 18:00-ից:
Հեղինակ -
Edgar Barsegyan