Թամար Տալիաշվիլի. Հանրային հեռարձակողը ձևավորվում է որպես իրադարձությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման ուղղությամբ առաջատար
Թամար Տալիաշվիլի. Հանրային հեռարձակողը ձևավորվում է որպես իրադարձությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման ուղղությամբ առաջատար

Հանրային հեռարձակողը միանշանակորեն ձևավորվում է որպես իրադարձությունների օբյեկտիվ և հավասարակշռված լուսաբանման ոլորտում առաջատար,- այս մասին հայտարարել էց Կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Թամար Տալիաշվիլին։

Թամար Տալիաշվիլիի խոսքով, Հանրային հեռարձակողը առաջատար դիրք է գրավել կարևոր, ինքնատիպ ուղղություններով և վրացական արտադրանք ստեղծելու առումով։

«Հանրային հեռարձակողը միանշանակ ձեւավորվում է որպես իրադարձությունների օբյեկտիվ եւ համաչափ լուսաբանման ուղղությամբ առաջատար։ Այն նաև առաջատար դիրք է գրավել վրացական բովանդակության և արտադրանքի ստեղծման առումով կարևոր և ինքնատիպ ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, ճանաչողական և կրթական ծրագրերը: Սրանք ամենակարևոր ոլորտներն են հանրային իրազեկվածության բարձրացման և գալիք սերնդի կրթման առումով: Հարկ է նշել, որ օբյեկտիվ և փաստացի տեղեկատվության հասանելիությունը մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլ Եվրոպայի և աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: Այդ իսկ պատճառով Եվրոպական հեռարձակողների միությունը ուղղակիորեն խորհուրդ է տալիս պետություններին, որ ժողովրդավարության ամրապնդման նպատակով հանրային հեռարձակողն ուժեղացվի որպես իսկական, այլ ոչ թե կեղծ լուրեր ստեղծող հեռարձակող: Հենց այսպիսին է ձևավորվել մեր Հանրային հեռարձակողը, և դա շատ ողջունելի է»,- ասել է Թամար Տալիաշվիլին։