Թամար Գաբունյա - Խոսքը, կանխատեսելիորեն, ուռուցքաբանական հիվանդությամբ 300 դեպքի մասին է, բայց դա չի նշանակում, որ որևէ երեխա դուրս կմնա ծրագրից, անհրաժեշտության դեպքում ավելի շատ միջոցներ կհատկացվեն
300-ը կանխատեսող, պայմանական թիվ է։ Անհրաժեշտության դեպքում ավելի շատ միջոցներ կհատկացվեն երեխաների կարիքները լիովին բավարարելու համար,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ խոսելով ուռուցքաբանական հիվանդություններով երեխաների բուժման մասին։
Նրա խոսքով, շարունակվում է ծրագրում ընդգրկվելիք կլինիկաների ընտրության գործընթացը։
«Կլինիկաները պետք է համապատասխանեն միջազգային բարձր ստանդարտին՝ այս ծրագրում ընդգրկվելու համար։ Կլինիկաների ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ։ Այսօր խոսքը 300 դեպքի մասին է, սա չի նշանակում, որ որեւէ երեխա ծրագրից դուրս է մնալու։ Ոչ մի երեխա հետ չի մնա այս ծրագրից»,- ասել է Գաբունիան։