Թամար Գաբունիան նշում է, որ առողջապահության նախարարի առողջական վիճակը բավարար է, և շարունակում է բուժումը
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարում է, որ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի առողջական վիճակը բավարար է:
Նրա խոսքով, հենց որ ինքը «ՊՇՌ»-ի բացասական պատասխան ունենա, կվերադառնա աշխատանքի:
«Առողջապահության նախարարի առողջական վիճակը բավարար է, շարունակում է ինքնամեկուսացումը և բուժումը: «ՊՇՌ»-ի բացասական պատասխան ստանալուն պես նա կվերադառնա աշխատանքի», – ասաց Թամար Գաբունիան:
Միևնույն ժամանակ, Թամար Գաբունիան ասում է, որ նախարարը պատվաստվելու է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով այն բանից հետո, երբ իրեն խորհուրդ տրվի:
«Պատվաստանյութի երկրորդ դոզան կիրականացվի ըստ այդ կապակցությամբ տրված խորհուրդների ու հանձնարարականների: Ինչպես գիտեք, վարակվելու դեպքում մենք դեռևս երկրորդ դեղաչափով չենք պատվաստում», – ասաց Գաբունիան:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել հունիսի 1-ին: