Թամար Գաբունիան չի բացառում, որ պատվաստման գործընթացում նախատեսվածից շուտ ներգրավված կլինեն այլ առաջնահերթ խմբերը
Թամար Գաբունիան չի բացառում, որ պատվաստման գործընթացում նախատեսվածից շուտ ներգրավված կլինեն այլ առաջնահերթ խմբերը

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բժշկական անձնակազմը պետք է ավելի ակտիվ ներգրավվի պատվաստումների գործընթացին:

«Մենք կարծում ենք, որ բժշկական անձնակազմը պետք է ակտիվորեն ներգրավվի այս գործընթացին: Արդեն որոշ ժամանակ է, ինչ գրանցման պատուհանը բացվել է: Հնարավոր է, որ բժշկական անձնակազմին պետք է որոշ ժամանակ գրանցվելու համար: Խոսքը միայն բժիշկների մասին չէ, այլ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում: Կարծում ենք, որ նրանց հետաքրքրությունն այս շաբաթ ավելի ակտիվ կլինի, ինչպես նաև գրանցվելու ցանկությունը», – ասաց Թամար Գաբունիան:

Թամար Գաբունիան չի բացառում, որ պատվաստման գործընթացում նախատեսվածից շուտ ներգրավված կլինեն այլ առաջնահերթ խմբերը:

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և նախարարությունը պատվաստումների խորհրդի հետ ակտիվորեն քննարկում են պատվաստումների մեջ ժամանակից շուտ այլ առաջնահերթ խմբերի ընդգրկման տարբերակը: Ես արդեն խոսում եմ տարիքային խմբերի մասին, բայց նախ պետք է տեսնենք, թե որքան լավ կօգտագործվի բժշկական անձնակազմի կողմից 43 000 դեղաչափը: Իհարկե, բազմաթիվ մեխանիզմներ կօգտագործվեն՝ ապահովելու համար, որ այսօր երկրում առկա պատվաստանյութերը կլանվեն կարճ ժամանակահատվածում՝ հնարավորինս արագ և արդյունավետ: Այնպես որ, մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ», – ասաց Գաբունիան: