Թամար Գաբունիան ասում է, որ առաջիկայում Առողջապահության նախարարությունը դիաբետով հիվանդ երեխաների արյան գլյուկոզի շարունակական մոնիտորինգի սարքավորումներ ձեռք կբերի
Առողջապահության փոխնախարարներ Թամար Գաբունիան և Իլիա Ղուդուշաուրին հանդիպել են շաքարախտով հիվանդ երեխաների ծնողների հետ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են I տիպի շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար արյան գլյուկոզի անընդհատ մոնիտորինգի համակարգերի և սենսորների ձեռքբերման հարցը, որոնք նախարարությունը նախատեսում է ձեռք բերել մոտ ապագայում։
Նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով՝ Առողջապահության ազգային գործակալությունը արդեն սկսել է շուկայի ուսումնասիրությունը, որից հետո կհայտարարվի մրցույթ և կկնքվի պայմանագիր։ Հանդիպմանը ներկա են եղել Առողջապահության ազգային գործակալության տնօրեն Թամար Մելիքիձեն և Առողջապահական քաղաքականության բաժնի ղեկավար Էկատերինե Ադամիան։ Կողմերը պայմանավորվել են, որ նմանատիպ հանդիպումները կշարունակվեն նաև ապագայում։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների սպասարկում» բաղադրիչով մատուցվող ծառայություններն ամբողջությամբ հաշվի են առնված պետական ծրագրով և հիվանդից համավճար չեն ենթադրում։