Թամար Գաբունիա. Երկրում համաճարակաբանական իրավիճակի աննշան կայունացման նախանշաններ կան, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծանր
Թամար Գաբունիա. Երկրում համաճարակաբանական իրավիճակի աննշան կայունացման նախանշաններ կան, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծանր

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակի աննշան կայունացման նախանշաններ կան, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծանր։

Ինչպես ասաց Գաբունիան համակարգող խորհրդի ավարտից հետո, դեռևս հիմք չկա, որ երկիրը բեռնաթափի հիվանդանոցային հատվածը։

«Համաճարակային տեսանկյունից պատկերը մնում է բարդ, սակայն կայունացման փոքր նշաններ կան։ Այսօր դեպքերի թիվը գերազանցել է 3000-ը, ինչը պակաս է նախորդ ժամանակահատվածի նույն ցուցանիշից։ Որոշակի կայունացումը խոստումնալից է, բայց հիմք չկա, որ հիվանդանոցային հատվածը կամ առողջապահական համակարգի այլ հատված որևէ կերպ բեռնաթափվի»,- ասաց Թամար Գաբունիան։

Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3201 նոր դեպք, ապաքինվել է 4098 հիվանդ։