Թամար Գաբունիա. Երեկ հակագենների և «ՊՇՌ» թեստերի քանակը հասավ 17000-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, երեկ Վրաստանում կատարվել է մինչև 17 հազար արագ և «ՊՇՌ» հետազոտություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Ինչպես Գաբունիան հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո, երեկ սկսվել է հակագենային թեստերով ընդլայնված փորձարկումը, որից հաստատվել է 1400 դեպք:
«Երեկ առաջին օրն էր, երբ սկսեցինք ընդլայնված փորձարկումներ հակագենային թեստերով: Հակագենով հետազոտվածների շրջանում հաստատվել է 1400 դեպք: Անհատները, ովքեր ախտանիշներ ունեն, ենթակա են այս թեստավորման և թեստը որակյալ է: Ընտանեկան բժշկի խորհրդով, քաղաքացին կարող է դիմել բժշկական հաստատություն և թեստավորվել: Ծրագրում ներգրավված պոլիկլինիկաների թիվն ավելանում է: Հաստատված անձինք պետք է տանը մնան, նրանց հետ կապ կհաստատի ընտանիքի բժիշկը: Հիվանդները հակագենի թեստով ստանում են արագ պատասխան: Երեկ հակագենների և «ՊՇՌ» թեստերի քանակը հասավ 17000-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է», – հայտարարել է Գաբունիան: