Թամար Գաբունիա. Պատվաստումների գործընթացում գյուղական բնակչության ակտիվ ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարում է, որ պատվաստումների գործընթացում գյուղական բնակչության ակտիվ ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի:
Թամար Գաբունիան բնակչությանը կոչ արեց ավելի ակտիվ լինել:
«Լավ է, որ օրական պատվաստվում է 26 000 մարդ, բայց եթե դա կրկնակի անգամ ավել լինի, դա մեզ համար կլինի ցանկալի սցենար, որը մենք ցանկանում ենք ստանալ: Պատվաստման գործընթացում գյուղական բնակչության ակտիվ ներգրավվածությունը անմիջականորեն նշանակություն ունի: Ընտանիքի բժիշկներն ու բուժքույրերն աշխատում են շատ գյուղերում: Ներկայումս մեզ օգնում են նաև քաղաքային հիվանդանոցները, որտեղ գյուղական բնակչությունը կարող է պատվաստվել, իսկ տեղական կառավարությունը հաճախ ապահովում է փոխադրումը: Պաշտպանության նախարարությունը միջոցներ է հատկացրել արտագնա այցելություններ կատարելու մեծ գյուղեր` գյուղացիներին պատվաստելու համար», – ասաց Թամար Գաբունիան: