Թամար Գաբունիա. «Օմիկրոնը» հիմնականում թեթև, միջին ծանրության է, որը կարելի է կառավարել տանը, ուստի շաբաթվա ընթացքում կգործարկվի ևս 40 առցանց կլինիկա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ «Օմիկրոնի» տարածումն ուղեկցվում է այն վտանգով, որ կորոնավիրուսի նոր դեպքերի աճը կլինի սրընթաց։ Նրա խոսքով, առայժմ երկրում հայտնաբերված «Օմիկրոնի» դեպքերի մեծ մասում հիվանդությունը թեթև է։
Այդ իսկ պատճառով Թամար Գաբունիան ընդգծեց առցանց կլինիկաների անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրեց, որ գործող 62 առցանց կլինիկաներին մինչև շաբաթվա վերջ կավելանա 40 առցանց կլինիկա, որպեսզի վարակվածները պատշաճ կերպով կոնսուլտացիա անցնեն ընտանեկան բժիշկների մոտ։
«Հիմնական ռիսկն այն է, որ դեպքերի աճը կարող է արագ լինել, ուստի, իհարկե, ավելի կարեւոր է կանխարգելումը։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միշտ շեշտել է, որ շնչադիմակի օգտագործումը, հատկապես այս պայմաններում, կրիտիկական է լինելու, որպեսզի դեպքերն արագ չաճեն։
Ինչ վերաբերում է հիվանդանոցային հատվածի մոբիլիզացմանը: Հիվանդանոցային հատվածը շարունակում է մոբիլիզացված մնալ: Մենք անցել ենք կորոնավիրուսի մի քանի ալիքների միջով, այս պայմաններում, երբ գիտենք, որ «Օմիկրոնը» հիմնականում համեմատաբար թեթև է, միջին ծանրության, որը հնարավոր է տանը կառավարել, հատկապես կարևոր է առաջնային բուժօգնության մոբիլիզացումը։ Այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս դեկտեմբերին, երբ բոլոր ընտանեկան բժիշկները վերապատրաստվել են կովիդի կառավարման վերաբերյալ: Այսօր, եթե կա 62 առցանց կլինիկա, շաբաթվա ընթացքում կավելացվի ևս 40 առցանց կլինիկա, որպեսզի ցանցը հնարավորինս ընդլայնվի, և բոլորը կարողանան իրենց ընտանեկան բժշկի խորհրդատվությունը ստանալ»,- ասաց Թամար Գաբունիան։