Թամար Գաբունիա. Քաղցկեղի կանխարգելման նպատակով պետությունը անվճար պատվաստում է պապիլոմավիրուսի դեմ
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի մեծ մասը կապված է պապիլոմավիրուսի հետ, այն միակ քաղցկեղն է, որը հնարավոր է կանխարգելել և ամբողջությամբ վերացնել պատվաստումների միջոցով,- ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Ըստ նրա՝ պապիլոմավիրուսն է քաղցկեղի բազմաթիվ այլ տեսակների պատճառը, այդ թվում՝ տղամարդկանց շրջանում, ուստի հավասարապես կարևոր է երկու խմբերի պատվաստումը։
Ինչպես պարզաբանել է Գաբունիան, քաղցկեղի կանխարգելման նպատակով պետությունը անվճար պատվաստում է պապիլոմավիրուսի դեմ։ Բացի այդ, այս տարի ավելացել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների տարիքային խումբը։
«Ավելացել է պատվաստման տարիքային խումբը, և ըստ նոր կանոնակարգի՝ 10-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք, 10-ից 26 տարեկան տղաներն ու տղամարդիկ կարող են անվճար պատվաստվել։ Դիմելիության և հետաքրքրության աճ կա, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել շրջանառվող պապիլոմավիրուսները»,- ասաց Թամար Գաբունիան։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում են եվրոպական տարածաշրջանի 45 երկրներում, որոնցից 20-ը ընդգրկում են երկու սեռեր։ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ ըստ գիտական տվյալների՝ պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը արդյունավետ և անվտանգ: