Թամար Գաբունիա. Կախեթիում կորոնավիրուսով վարակման դեպքերը հատկապես մեծ են, ինչը, մեր կարծիքով, կապված է խաղողահավաքի հետ, հուսադրող է, որ դեռևս չկա հոսպիտալացման աճ
Թամար Գաբունիա. Կախեթիում կորոնավիրուսով վարակման դեպքերը հատկապես մեծ են, ինչը, մեր կարծիքով, կապված է խաղողահավաքի հետ, հուսադրող է, որ դեռևս չկա հոսպիտալացման աճ

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, վերջին երկու օրերի ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է հինգ հազարի:

Նրա խոսքով, վարակի դեպքերի թիվն աճել է հատկապես Կախեթիում:

«Կարծում ենք, որ դա կապված է Կախեթիում խաղողահավաքի սեզոնի հետ: Միգուցե եղել են ինչ-որ սոցիալական միջոցառումներ, հավաքներ: Անձրևոտ եղանակ էր և հավանաբար, ամեն ինչ տեղի էր ունենում շենքերի ներսում, ինչը նպաստեց վարակի տարածմանը: Որոշակի աճ դիտվում է երիտասարդ խմբերում, հնարավոր է, ուսանողները նույնպես ավելի ակտիվ են տարածում վարակը, քան նախկինում: Նրանցից փոքր թիվն է պատվաստված ու ակադեմիական միջավայրում վիրուսի տարածման վտանգ կա», – ասել է Թամար Գաբունիան:

Գաբունիայի խոսքով, մինչեւ մեկ միլիոն մարդ պատվաստվել է առնվազն մեկ դոզայով:

«Մենք դեռ նկատել հոսպիտալացման մակարդակի բարձրացում, ինչը խոստումնալից նշան է, դա կարող է լինել նույնիսկ պատվաստման արդյունքը, քանի որ վարակվածների մի փոքր խումբ կա, ովքեր մնում են տանը և ունեն քիչ ախտանիշներ:

Այս դեպքում մենք չենք կարող այս պատմությունը կոչել հինգերորդ ալիք, քանի որ մեզ համար չորրորդ ալիքը դեռ չի ավարտվել: Դեպքերի թիվն այնպես էլ մեծ էր, սա որոշակի աճ է չորրորդ ալիքի ընթացքում»,- ասաց Թամար Գաբունիան: