Թամար Գաբունիա. Բժշկական 29 հաստատություններ պատրաստ են ընդունել բժշկական անձնակազմին՝ պատվաստումների համար
Թամար Գաբունիա. Բժշկական 29 հաստատություններ պատրաստ են ընդունել բժշկական անձնակազմին՝ պատվաստումների համար

Վաղը՝ մարտի 15-ին, կսկսվի «Astarazeneca» պատվաստման գործընթացը: Առողջապահական ոլորտի աշխատողների համար մենք ստացել ենք պատվաստանյութի 43 200 դեղաչափ: Սա ներառում է բժշկական հաստատություններում աշխատող բոլոր բժիշկներին, բուժքույրերին և անձնակազմը, – ասաց առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ըստ Գաբունիայի, պատվաստումների գրանցման գործընթացն արդեն սկսվել է:

Գաբունիան կոչ է անում բուժանձնակազմին՝ օգտվել առիթից և պատվաստվել:

«Մենք արդեն սկսել ենք գրանցման գործընթացը, գրանցումը կարող է իրականացվել առողջապահության նախարարության կայքէջի միջոցով, եւ բոլոր մարդիկ, ովքեր որոշում են կայացնում պատվաստվելու մասին, պետք է գրանցվեն համապատասխան հղումով: Այս մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել առողջապահության նախարարության կայքէջում: Բժշկական 29 հաստատություններ պատրաստ են վաղը բժշկական անձնակազմ ընդունել, ովքեր արդեն հերթագրված են: Այս առավոտվա դրությամբ համակարգում արդեն գրանցված էր շուրջ 1700 մարդ: Այս գործընթացը պետք է ակտիվորեն ընթանա: Այսպիսով, ես կխնդրեի բժշկական հաստատությունների ղեկավարներին նշանակել մի անձնավորության, որը կօգնի անձնակազմին գրանցումների և հերթագրման հարցում, ինչը թույլ կտա մեզ ավելի արագ և հեշտ իրականացնել պատվաստումների գործընթացը: Այս առավոտից Հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցներն աշխատում են այս հաստատություններում՝ վերջնական ստուգելու պատվաստումների ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր մանրամասները: Մարտի 17-ից կավելացվեն ևս 35 հաստատություններ, այնուհետև մարտի 18-ից կավելացվեն տարածաշրջանային և շրջանային մակարդակի 23 հաստատություններ», – ասաց Գաբունիան: