Թամար Գաբունիա. Ապաստարաններում ապրող մարդկանց պատվաստումը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ
Թամար Գաբունիա. Ապաստարաններում ապրող մարդկանց պատվաստումը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, ապաստարաններում ապրող մարդկանց պատվաստումը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Նրա խոսքով, մոտ 100 մարդ արդեն պատվաստվել է:

«Ապաստարաններում ապրող մարդկանց պատվաստումը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Մոտ 250 թիրախային խումբ է, ներառյալ շահառուներն ու խնամողները, ովքեր, իհարկե, համաձայնվել են պատվաստվել: Շարժական բրիգադը ապաստարաններ է մեկնում ռեանոմոբիլի ուղեկցությամբ՝ պատվաստումն անվտանգ դարձնելու համար:

Ինչպես գիտեք, որոշակի ժամանակ է պահանջվում՝ հաշվի առնելով, թե որքան ծանրաբեռնված է այսօր ռեանոմոբիլի ծառայությունը: Այս խմբից 50 տոկոսը, մոտ հարյուր մարդ արդեն պատվաստվել է: Խուրվալեթիում վաղը նախատեսված են պատվաստումներ: Ծրագրին ներգրավված մնացած կացարաններում ու ծերանոցներում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գործընթացը ամբողջությամբ կավարտվի: Մեկ հաստատություն պատվաստելու համար մեկ օր է պահանջվում», – ասաց Թամար Գաբունիան: