Թամար Չերգոլեիշվիլի. Երբ դատավարական համաձայնություն ես ձևակերպում, իսկ ուրիշներին «պայմանավորված» անվանում, լիովին արդարացիորեն կայրվես դժոխքի կրակներում, իսկ մինչև դժոխք՝ Երկրի վրա, ես քեզ հետ կլինեմ
Երբ դատավարական համաձայնություն ես ձևակերպում, իսկ ուրիշներին «պայմանավորված» անվանում, լիովին արդարացիորեն կայրվես դժոխքի կրակներում, իսկ մինչև դժոխք՝ Երկրի վրա, ես քեզ հետ կլինեմ,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է «Ֆեդերալիստներ» կուսակցության առաջնորդ Թամար Չերգոլեիշվիլին:
Ի գիտություն, «Հոկտեմբերի 4-ի» գործով դատապարտյալներ Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն այսօրվա դատական նիստում պահանջել են դատավարական համաձայնություն ձևակերպել: Նշված հարցի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել նաև Վրաստանի դատախազությունը: Գերատեսչության փոխանցմամբ՝ Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն ընդունել են կատարած հանցանքը, զղջացել և դատավարական համաձայնություն ձևակերպելու վերաբերյալ համապատասխան դիմումներով դիմել են դատախազությանը:
Բացի այդ, դատավարական համաձայնության ձևակերպում է պահանջել դատապարտյալ Գուրի Ժվանիան:
Միևնույն ժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ «Հոկտեմբերի 4-ի» գործով ևս մեկ դատապարտյալ՝ Իրակլի Չխվիրկիան, մտադիր է դատավարական համաձայնություն ձևակերպելու հարցով դիմել դատախազությանը: