Թամար Բերուչաշվիլի. Լոնդոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումները հրաշալի հարթակ է, որպեսզի Վրաստանն հայտնի իր ձգտումների, ձեռքբերումների և մարտահրավերների մասին
ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումների շրջանակներում նախատեսված հանդիպումը, որին մասնակցում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հրաշալի հարթակ է, որպեսզի Վրաստանը մեկ անգամ ևս հայտնի իր ձգտումների, արդյունքների, դերի, մեր ձեռքբերումների, բարեփոխումների և մարտահրավերների մասին, ինչպես նաև՝ խոսի դաշինքի անվտանգության շրջանակներում մասնակցության շուրջ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Բերուչաշվիլին:
«Ընդհանրապես, Մեծ Բրիտանիայի տեսքով Վրաստանն ունի շատ կայուն գործընկեր և աջակից ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին: Այս գործընկերությունը և աջակցությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ շատ լուրջ, լայնամասշտաբ գործնական համագործակցության նախագծերով և ծրագրերով, որոնք նպաստում են մեր պաշտպանունակության ավելացմանը, պաշտպանության համակարգի արդիականացմանը: Սրանք են համատեղ զորավարժություններին մասնակցությունը: Ցանկանում եմ, ընդգծել Մեծ Բրիտանիայի առանձնահատուկ հետաքրքրությունը և ներգրավվածությունը Սև ծովի անվտանգության թեմայի շուրջ, որը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար և այդ մասին են վկայում Մեծ Բրիտանիայի ռազմական նավերի հաճախակի դարձած այցերը Վրաստանի նավահանգիստներ»,- նշել է Թամար Բերուչաշվիլին:
Լոնդոնում ՆԱՏՕ-ի հոբելյանական միջոցառումներն այսօր սկսվելու են «ՆԱՏՕ-ին ներգրավվածություն» համաժողովով: