Հայտնի է Վրաստանի առաջին ալիքի «Մաստերշեֆ» խոհարարական մեգաշոուի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը։ Թամար Բեքաուրին արժանացել է երկրի լավագույն խոհարարի կոչմանը։
Հաղթողը հայտնի դարձավ եզրափակիչ շոուում։
«Մաստերշեֆ»-ի կոչման համար պայքարել են նաև Մարիամ Բարթիան և Սանդրա Կորենևիչը։ «Մաստերշեֆ»-ի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ են դուրս եկել երեք կանայք։
Վրացական հեռուստատեսության միակ արտոնագրված միջազգային խոհարարական մեգաշոուի «Մաստերշեֆ»-ի յոթերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 17-ին Վրաստանի Առաջին ալիքով։