Թամար Բարկալայան մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եվրոպայի տարածաշրջանային գագաթնաժողովին
Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Բարկալայան մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եվրոպայի տարածաշրջանային գագաթնաժողովին։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձր մակարդակի հանդիպմանը քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ներառական հասարակության զարգացմանն աջակցելու մեխանիզմները՝ ներառյալ առողջությունը, սոցիալական պաշտպանությունը և զբաղվածությունը։
Թամար Բարկալայան կենտրոնացել է այս ուղղությամբ Վրաստանում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների վրա։ Փոխնախարարը նշեց, որ կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդու իրավունքները լիովին պաշտպանված են, և բոլորը կկարողանան մասնակցել զարգացման գործընթացին», – ասել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նրանց հաղորդմամբ, գագաթնաժողովն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, որին մասնակցել են ՄԱԿ-ի կազմակերպությունների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը (WHO), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO) և տարբեր երկրների Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ: