Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին ճաշի է հրավիրել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։
Այս մասին տեղեկատվությունը տարածվել է Մեհրիբան Ալիևայի սոցիալական ցանցում։
«Ապրիլի 6-ին Թբիլիսիում ընթրիք է կազմակերպվել Ադրբեջանի Հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պատվին՝ Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնիի անունից», – գրել է Ադրբեջանի առաջին տիկինը իր «X» սոցիալական ցանցում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Վրաստան։