Թամար Բաչալիաշվիլու մայրը հայտարարում է, որ խոշոր գումար է առաջարկում նրան, ով լրացուցիչ տեղեկություն ունի իր դստեր սպանության մասին
Մահացած Թամար Բաչալիաշվիլու մայրը, Թեոնա Թամազաշվիլին հայտարարում է, որ սկսում է հացադուլ:
Ընտանիքը գտնվում է գլխավոր դատախազության մոտ և պահանջում հանդիպում գլխավոր դատախազի հետ:
«Էմիգրանտները գրեցին ինձ, որ գումար են հավաքում և խոշոր գումարի դիմաց, եթե որևէ մեկը իմ դստեր սպանության մասին որևէ լրացուցիչ տեղեկություն ունի, փոխանցեն: Չեմ հավատում ներքին գործերի նախարարության հայտարարությանը: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ ստախոսներ են: Վազվզում են և չգիտեն ինչ հորինեն, որպեսզի հաստատեն ինքնասպանության վարկածը: Հիմա այստեղ եմ որպեսզի հայտարարեմ, որ դիմում եմ բողոքի ծայրահեղ միջոցի և սկսում եմ հացադուլ»,- հայտարարել է Թամար Բաչալիաշվիլու մայրը: