Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը դիմել է դատախազություն՝ գործը նորից հետաքննելու պահանջով
Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը դիմել է դատախազություն՝ գործը նորից հետաքննելու պահանջով

Թամար Բաչալիաշվիլիի ընտանիքը և փաստաբանները դիմում են ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազություն՝ կրկին հետաքննություն սկսելու պահանջով։

Նրանց խոսքով, գործում կան նոր հանգամանքներ, որոնք հիմք են տալիս կրկնակի քննության։ Փաստաբանների խոսքով՝ Բաչալիաշվիլիի մահվան հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր կան։

«Խնդրում ենք, որ գործի քննությունն ի սկզբանե սկսվի, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք եւ ինչպես է քննությունն այնպես տարվել, որ որակվել է որպես ինքնասպանություն։ Ըստ այդմ՝ մենք արդեն պաշտոնապես պահանջում ենք, որ դատախազությունը նորից սկսի հետաքննությունը, տուժողի իրավահաջորդի կարգավիճակ շնորհի սպանված Թամար Բաչալիաշվիլիի հորը, ամեն ինչ պետք է արվի և կատարվի այնպես, որ բնորոշի արդար և նորմալ իրավական գործողություն։ Գործի բոլոր գործողությունները առաջին օրվանից և այն, ինչ մենք ձեռք ենք բերել քննչական գործողությունների ընթացքում, եթե դրանք կասկած չեն հարուցում, ուղղակիորեն հաստատում են Թամարի սպանությունը», – ասել է փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Վրաստանի դատախազությունը հայտարարեց Թամար Բաչալիաշվիլիի գործով հետաքննությունը դադարեցնելու մասին։