Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը
Թալիբներն անընդունելի են համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը

«Թալիբան»-ն անընդունելի է համարում աֆղան միգրանտներին ուժով արտաքսելու Պակիստանի որոշումը։ Այս մասին հայտնել է Քաբուլում թալիբների վարչակազմի խոսնակը։

Նա նաև ընդգծել է, որ աֆղանները մեղավոր չեն Պակիստանի անվտանգության խնդիրների համար։

Reuters-ի տվյալներով՝ ներկայումս Աֆղանստանում բնակվում է մոտ 1,73 մլն աֆղան, ովքեր օրինական կարգավիճակ չունեն։ Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ այս աֆղաններին Պակիստանից հեռանալու վերջնաժամկետ կտրվի նոյեմբերի 1-ը, որից հետո նրանց ուժով կարտաքսեն։

«Աֆղանստանի փախստականների նկատմամբ Պակիստանի կառավարության պահվածքն անընդունելի է»,- ասել է «Թալիբանի» վարչակազմի խոսնակը։

Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ երկու երկրների սահմանին մոտ գտնվող քաղաքի մզկիթի ռմբակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել է 50 մարդ:

Պակիստանը նշում է, որ հունվարից ի վեր Աֆղանստանի սահմանի մոտ 24 ահաբեկչություն է տեղի ունեցել։ Ըստ Իսլամաբադի՝ դրանց կեսը կազմակերպել են Աֆղանստանում գործող զինյալները։