«Թալիբան» շարժումը հաստատում է, որ իրենց կողմից ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների թվում կան ԱՄՆ երկու քաղաքացիներ
«Թալիբան» շարժումը հաստատում է, որ իրենց կողմից ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների թվում կան ԱՄՆ երկու քաղաքացիներ

Աֆղանստանի իշխող «Թալիբան» իսլամական շարժումը հաստատում է, որ այլ օտարերկրացիների հետ միասին ձերբակալել են ԱՄՆ երկու քաղաքացիների։ Ձերբակալության պատճառը «աֆղանական օրենքների խախտումն է»։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ազատ արձակման համար բանակցություններ են տարվում Վաշինգտոնի հետ։

Սա առաջին դեպքն է, երբ «Թալիբանը» հրապարակայնորեն խոստովանեց, որ կալանքի տակ ունի օտարերկրյա քաղաքացիներ։ Ձերբակալվածներից մեկի կինը՝ Ռայան Քորբեթը, անցյալ շաբաթ «Սիբիա» հեռուստաընկերությանը հայտնել էր, որ 12 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ամուսնու հետ և անհանգստացած է նրա վիճակով։ Ռայան Քորբեթը ձերբակալվել է թալիբների կողմից 2022 թվականի օգոստոսին։ Երկրորդ ձերբակալվածի ինքնությունը չի հաղորդվում։