Թբիլիսիում, «Էքսպո Ջորջիայում», որտեղ ընթանում է «օրենքը և արդարությունը» քաղաքական միավորման հիմնադրման համագումարը, Թակո Չարկվիանին ներկայացրել է իր թիմի անդամներին:
Մինչ այդ, նա ողջունել է Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հորը, Մալխազ Մաչալիկաշվիլիին:
«Ցանկանում եմ իմ թիմի անդամներին խնդրել բարձրանալ բեմ՝ Իրակլի Ղլոնտի, Միշա Րամիշվիլի, Քեթի Էնուքիձե, Գիորգի Ցոբեխիա, իմ սիրելի երիտասարդներին Թամար Պատարաիային և Մարի Սավելիձեին:
Ինչու է հիմնվել այս կուսակցությունը: Ոմանք կմտածեն, կուսակցություններից շատ ինչ կա այս երկրում: Մենք մտածել ենք ստեղծել կուսակցություն և այն անվանել «օրենք և արդարություն»: Իմ կյանքի կարգախոսն է Վրաստանը: Մեր կուսակցություն կարող են անդամագրվել բոլորը և միասին դուրս բերենք երկիրը ճգնաժամից»,-հայտարարել է Թակո Չարկվիանին:
Հիմնադիր համագումարին ներկա են միասնական ազգային շարժման և Եվրոպական Վրաստանի ներկայացուցիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan