Թակո Չարկվիանիի կուսակցությունում գտնում են, որ հանրային հեռարձակողի տնօրենին պետք է ընտրի ընդիմությունը
Թակո Չարկվիանիի կուսակցությունում գտնում են, որ հանրային հեռարձակողը շատ քիչ ժամանակ է տրամադրում եվրաատլանտյան թեմաների լուսաբանմանը: Այս մասին այսօր զրուցել են «օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Թակո Չարկվիանին և կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Ղլոնտին:
Նրանց կարծիքով հեռարձակողում հիմնախնդիրներ կան և դրանց լուծման ճանապարհն այն է, որ ալիքի տնօրենին ընտրի ընդիմությունը: Իրակլի Ղլոնտիի խոսքերով, հանրային հեռարձակողը նեպոտիզմի և քաղաքական ճնշման բյուրոկրատական առաջացումն է:
Նրա խոսքերով, կուսակցությունը պահանջում է, որ հանրային հեռարձակողի տնօրենի ընտրման իրավունքը տրվի ընդիմությանը:
Իր հերթին Թակո Չարկվիանին հայտարարել է, որ եվրաատլանտյան թեմաների լուսաբանմանը տրամադրվում է շատ քիչ ժամանակ: