Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 12 թայլանդցի պատանդների
Թաիլանդի վարչապետ Սրետա Թավիսինը հայտարարում է, որ «Համասը» ազատ է արձակել 12 թայլանդցի պատանդների։
Թաիլանդի ղեկավարի խոսքով, դեսպանատան աշխատակիցները ներկայումս ճանապարհին են նրանց վերցնելու: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ներկայումս որտեղ են գտնվում ազատ արձակվածները։
Ավելի վաղ եգիպտական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եգիպտոսի կառավարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թաիլանդի 12 քաղաքացիների ազատ արձակման շուրջ։
Բանգկոկի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ պատանդ են վերցվել Թաիլանդի 26 քաղաքացի։ Թաիլանդի քաղաքացիների ազատ արձակումը Քաթարի միջնորդությամբ Իսրայելի և Հաամի միջև կնքված համաձայնագրի մաս չէ: Սպասվում է, որ այս համաձայնագրի շրջանակներում այսօր կազատվեն 13 իսրայելցիներ, իսկ 39 պաղեստինցի կանայք և անչափահասներ՝ իսրայելական բանտերից։