Թաիլանդի փոխվարչապետը մեկնել է Իսրայել՝ վերադարձնելու ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված 17 թայլանդցի պատանդներին
Թաիլանդի փոխվարչապետը մեկնել է Իսրայել՝ վերադարձնելու ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված 17 թայլանդցի պատանդներին

Թաիլանդի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Պարնպրե Բահիդհա-Նուկարան մեկնել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված թայլանդցի 17 պատանդներին վերադարձնելու նպատակով։

Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Փոխվարչապետը նախատեսում է նաև այցելել Թաիլանդի երեք քաղաքացիների, ովքեր հոսպիտալացվել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։

Ինչպես հայտնի է, «Համաս»-ի գերության մեջ է մնում Թաիլանդի եւս 15 քաղաքացի։