Թաիլանդի Փհուքեթ կղզում առևտրային շենքում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել

11:14, 16.11.2026

Թաիլանդի հարավային Փհուքեթ հանգստավայր կղզում գտնվող առևտրային շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել։

Ռոյթերսը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ավտոմեքենաների վարձույթի համար նախատեսված շենքում։ Ավելի ուշ հրդեհը տարածվել է մոտակա մի քանի շենքերի վրա։

Թաիլանդի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է ժամը 3:17-ի սահմաններում, և հրշեջներին երկու ժամ է պահանջվել այն մարելու համար։

Վիրավորներից տասնհինգը Թաիլանդի քաղաքացիներ էին, իսկ մեկը՝ Մյանմայից։ Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածների կամ վիրավորների թվում զբոսաշրջիկներ չկան։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։

Նմանատիպ