Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները ստորագրել են հրադադարի համաձայնագիր
Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները ստորագրել են հրադադարի համաձայնագիր։ Համաձայնագիրը ստորագրվել է Կուալա Լումպուրում՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի գագաթնաժողովում, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահը։
Դարավոր պատմություն ունեցող վիճելի սահմանի շուրջ երկրների միջև լարվածությունը սրվել է մայիսին, երբ բախման ժամանակ զոհվել է կամբոջացի զինվոր։ Հուլիսին լարվածությունը վերածվել է լայնածավալ հակամարտության, երբ ականի պայթյունից վիրավորվել են հինգ թաիլանդցի զինվորներ։
Թաիլանդի և Կամբոջայի պաշտոնյաների տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Հուլիսին Թրամփը զանգահարել է երկու երկրների առաջնորդներին և պահանջել դադարեցնել ռազմական գործողությունները, հակառակ դեպքում Վաշինգտոնի հետ համապատասխան առևտրային բանակցությունները կդադարեցվեն։