Թաիլանդի դպրոցում պատանդ վերցված աշակերտներն ու ուսուցիչներն ազատ են արձակվել, հրաձիգը ձերբակալվել է
Թաիլանդի դպրոցում պատանդ վերցված աշակերտներն ու ուսուցիչներն ազատ են արձակվել, հրաձիգը ձերբակալվել է

Թաիլանդի դպրոցում պատանդ վերցված աշակերտներն ու ուսուցիչները ազատ են արձակվել։ Sky News-ը հաղորդում է, որ հրաձիգը ձերբակալվել է։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակվողը 18-ամյա տղամարդ է եղել։

Հաղորդվում է, որ հարձակվողը մտել է դպրոցի տարածք և կրակ է բացել՝ վիրավորելով երեք մարդու։ Այնուհետև հարձակվողը պատանդ է վերցրել աշակերտներին և ուսուցիչներին։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։