Թաիլանդը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջային սահմանակից ութ նահանգներում
Թաիլանդը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջային սահմանակից ութ նահանգներում

Թաիլանդը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջային սահմանակից ութ շրջաններում։

Երկու երկրների սահմանի երկայնքով բախումները շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են բռնություն հրահրելու և կրակ բացելու մեջ։ Կամբոջան հրթիռներ և հրետանի է արձակել Թաիլանդի վրա, մինչդեռ Թաիլանդը F-16 կործանիչներով հարձակվել է Կամբոջայի ռազմական թիրախների վրա։

Տեղացիները փախչում են տարածքից՝ աճող հակամարտության պատճառով։ Թաիլանդի վարչապետը հայտնել է, որ մինչև 100,000 մարդ լքել է իրենց տները և ապաստան գտել։ Կամբոջան հայտնել է 23,000 տարհանվածի մասին։

Երկօրյա դիմակայության հետևանքով թաիլանդական կողմից զոհվել է 16 մարդ, իսկ առնվազն 46-ը՝ վիրավորվել։ Կամբոջան չի հրապարակում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ։