Թաիլանդը և Կամբոջան պայմանավորվել են հանդիպել Մալայզիայում հուլիսի 28-ին՝ չորսօրյա դիմակայությունը դադարեցնելու համար
Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են վաղը՝ հուլիսի 28-ին, Մալայզիայում հանդիպում անցկացնել՝ չորսօրյա դիմակայությունը դադարեցնելու համար։
Երկու երկրների պատվիրակությունները ներկայացված կլինեն վարչապետների մակարդակով։
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել երկու կողմերի հետ և կոչ է արել կողմերին լուծել հակամարտությունը։
Չորսօրյա բախումների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, իսկ հազարավորները տեղահանվել են։