Թաբուկաշվիլի փողոցում հրդեհը տեղայնացված է
Թաբուկաշվիլի փողոցում հրդեհը տեղայնացված է

Թբիլիսիում, Թաբուկաշվիլի փողոցում հրդեհը տեղայնացվել է, հայտնել է Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր բաժնի պետ Լեւան Մուսելիանին։

Ինչպես նշեց նա, լուծարման աշխատանքները շարունակվում են։

«Հրշեջ-փրկարարների ժամանակին արձագանքման արդյունքում հրդեհը տեղայնացվել է։ Հրդեհի ավելի լայնածավալ տարածման վտանգ կար։ Ըստ այդմ՝ հրդեհը ժամանակին տեղայնացվել է, և այս փուլում կատարվում են լուծարման աշխատանքներ։ Տուժածների մասին այս փուլում տեղեկություն չունենք։ Համապատասխան ծառայությունը կզննի տարածքը և հրդեհի տարածման հավանականությունը»,- ասել է Լևան Մուսելիանին։