Թոռնիկե Շենգելիայի 12 միավորը և «Բասկոնիա»-ի հաղթանակը «Բիլբաո»-ի նկատմամբ
Իսպանիայի բասկետբոլի ազգային առաջնությունում կայացել է 10-րդ տուրի մի քանի հանդիպում:
Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիա»-ն սեփական հարկի տակ 94:71 հաշվով պարտության է մատնել «Բիլբաո»-ին: Թիմի վրաց ավագը խաղացել է 21 րոպե և վաստակել 12 միավոր:
Հաղթող թիմի կազմում լավագույնն էր Մեթ Ջենինգը 20 միավորով: Այս հաղթանակից հետո «Բասկոնիա»-ն տեղափոխվել է 6-րդ հորիզոնական: Պեդրո Մարտինեսի ղեկավարած թիմը հաջորդ հանդիպումը անց է կացնելու Բեքա Բուրջանաձեի «Անդորա»-ի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan