Հանրային դպրոցների մերձակայքում անվտանգության պատասխանատվությունը հանձնարարվել է պարեկային ոստիկանությանը: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, ոստիկանության անձնակազմները արդեն հերթապահում են Թբիլիսիի դպրոցների մերձակա տարածքում և ապահովում աշակերտների անվտանգությանը:
Կառավարության որոշմամբ, հանրային դպրոցների արտաքին տարածքը կվերահսկի պարեկային ոստիկանությունը: Իրավապահները դպրոցների մոտ կհերթապահեն մինչև մանդատուրի ծառայության աշխատակիցները վերապատրաստվեն: