«Թբիլիսիից վրան. Ինչ է սպասվում Սաակաշվիլիի կրկեսին». BBC
BBC-ի լրագրողը, ում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի կենտրոնում դիմել է՝ «Գնա կորիր» խոսքերով, հրապարակել է հոդված:
Հոդվածի վեռնագիրն է՝ Թբիլիսիից վրան. Ինչ է սպասվում Սաակաշվիլիի կրկեսին:
BBC-ի լրագրող Ջոն Ֆիշերի խոսքերով, Սաակաշվիլիի մասին խոսում են, որ նրա հետ միասին տեղաշարժվում է կրկես:
«Շատերը նրան չեն համարում ծաղրածու, սակայն դուր է գալիս Սաակաշվիլին նրանց թե ոչ կարել է ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին մոգական անձնավորություն է: 49 ամյա քաղաքական գործչի վերափոխման էներգիան ստեղծել է անձնավորություն, որին չի համապատասխանի ոչ մի ուկրաինացի»,- գրել է Ֆիշերը:
Լրագրողի խոսքերով այս շաբաթ պարզ էր, որ Սաակաշվիլիին սպասվում էր բանտարկություն: Դատախազությունը նրան մեղադրում է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակիցներից ֆինանսավորում ստանալու մեջ և նրան սպասվում է երկար տարիներ անցկացնել բանտում, կամ էլ նրան կարտահանձնեն Վրաստան:
«Սաակաշվիլիին բնորոշ մեթոդներով նրանք, ովքեր ազատել են նրան ոստիկանական մեքենայից սպասում էին տարածքում, իսկ ոստիկանները հայտնվելուն պես լքել են տարածքը: Այլ երկրներում ոստիկանները կհաղթեին, սակայն այստեղ ոչ, որովհետև այստեղ ՈՒկրաինան է: Այստեղ ոչ ոք չի մոռանում թե ինչպես փոքր բողոքի ակցիան 2014 թվականին վերածվեց «Մայդան»-ի: Այստեղ ուղակի խուսափում են բռնությունից»,- գրում է լրագրողը:
Հոդվածում լրագրողը գրում է դեկտեմբերի 5-ի իրադարձությունների, ինչպես նաև Սաակաշվիլիի և նախկին նախագահի անցյալում հարաբերությունների մասին:
Նրա խոսքերով այն, որ Սաակաշվիլին այսօր ուշադրության կենտրոնում է Պորոշենկոի վաստակն է:
Լրագրողը գրում է նաև, որ Օդեսայի նախկին նահանգապետի նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ երկրում նոր հեղափոխությունը:
Ինչպես նշում է BBC-ի լրագրողը, մեղադրանքն այն մասին, որ Սաակաշվիլին Ռուսաստանի լրտես է, մի կողմից անհավանական է, քանզի նա բոլորին ասում է, որ Մոսկվայի և Պուտինի ընդիմությունում է:
Հեղինակ -
Edgar Barsegyan