Տղիբուլիում որոնողական աշխատանքներն ավարտվել են, փրկարարները մեկ դիակ են դուրս բերել
Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները Տղիբուլիում ածխահանքի զանգվածի տակ մնացած երկու քաղաքացիների որոնողափրկարարական գործողության շրջանակում հայտնաբերել են տղամարդու դի։ Տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մարմինն արդեն դուրս է բերվել քարհանքից, իսկ տեղում ավարտվել են փրկարարական աշխատանքները։
«Մի քանի ժամ առաջ նույն քարհանքում փրկարարներին հաջողվել է հայտնաբերել սողանքի տակ մնացած ևս մեկ քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք։ Տղամարդուն շտապօգնության բրիգադները տեղափոխել են բուժհաստատություն։
Դեպքի վայրում աշխատում էին Իմերեթիի գլխավոր բաժնի և Արտակարգ իրավիճակների արձագանքման գլխավոր բաժնի խմբերը: Տղիբուլիում մոբիլիզացված էին կենտրոնական համակարգման բաժնի մասնագետները»,- ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած հաղորդագրության մեջ։