Տղիբուլիում գտնվող Մինդելիի հանքի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Հանքափորները պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Արհմիության ղեկավար Գագա Իսակաձեի խոսքով, աշխատակիցները պահանջում են 300 լարիով աշխատավարձի բարձրացում:
«Մենք չորս ամիս է աշխատավարձի բարձրացում ենք պահանջում, բայց ապարդյուն: Մենք ստիպված դիմեցինք բողոքի այս ձևին: Դժվար է ընտանիք պահել 500 լարիով, ամեն ինչ թանկացել է», – Վրաստանի Առաջին ալիքին ասաց հանքափորներից Բեսիկ Սեփերթելաձեն: