Տղիբուլիի հանքավայրում վիրավորված ութ անձից մեկի վիճակը հատկապես ծանր է, նրա մոտ նկատվում է մարմնի 60%-ի այրվածք. Գուգա Քաշիբաձե
Տկիբուլիի հանքավայրում վիրավորված ութ անձից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում,- այս մասին հայտարարել է այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն: Նրա խոսքով՝ հատկապես ծանր է նրանցից մեկի վիճակը։
«Ութ հանքափորներ են բերվել լուսադեմին։ Նրանք տարբեր վնասվածքներ են ստացել մեթանի պայթյունի հետևանքով։ Այրվածքաբանության կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում են երեք հոգի, որոնցից մեկի վիճակը հատկապես ծանր է։
Այս փուլում բոլորի առողջական վիճակը լավ է։ Հիվանդը, ում վիճակը համեմատաբար ծանր է, ունի մարմնի 60%-ի վնասվածքներ, ինչին գումարվում են շնչառական վնասվածքները և շարունակական ցնցումները»,- ասել է Գուգա Քաշիբաձեն։
Այսօր Տղիբուլիի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունում, հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում։