Տղիբուլիի հանքափորները ստեղծում են նախաձեռնողական խումբ և ներկայացնում երեք կետից բաղկացած պահանջ
Տղիբուլիի հանքափորները ստեղծում են նախաձեռնողական խումբ և դիմում են՝ Վրաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին, Տղիբուլիի քաղաքապետին և Տղիբուլիի սակրեբուլոյի նախագահին: Հանքափորները ներկայացրել են երեք կետից բաղկացած պահանջ:
Հանքափորները պահանջում են ժամանակավորապես դադարեցնել հանքերում աշխատանքները, գործատուի հետ կնքել կոլեկտիվ պայմանագիր և աշխատանքից ազատվեն այն անձինք, որոնք պատասխանատու են արտադրությունում գոյություն ունեցող իրավիճակի համար:
Հայտարարությունը նախաձեռնողական խմբի անդամները տարածել են սոցիալական ցանցի միջոցով, որը ներկայացնում ենք անփոփոխ.
«Մենք պահանջում ենք անվտանգ աշխատանքային միջավայր և էլեմենտար աշխատանքային պայմաններ և այս պահանջները չբավարարելու դեպքում անհնար է պատկերացնել մեր աշխատանքը հանքերում:
Հանքահորների այսօրվա վիճակը ամենօրյա ռեժիմով վտանգ է ներկայացնում մեզ համար: Ամեն աշխատանքային օրվա սկզբում հրաժեշտ ենք տալիս մեր ընտանիքներին, քանզի չգիտենք կվերադառնանք տուն թե ոչ:
Հենց այդ նպատակով մենք արդեն դիմել ենք «Սաքնախշիրիին» հանքափորների անունից և պահանջում ենք.
- Ժամանակավորապես դադարեցվի Տղիբուլիի հանքերի (ինչպես նաև նրա հետ կապ ունեցող արտադրական գործընթացները) գործունեությունը և ընկերությունը ու պետությունը համատեղ ջանքերով, կարգավորեն հանքահորներում գոյություն ունեցող աշխատանքային պայմանների և անվտանգության հետ կապված հիմնախնդիրները: Կոնկրետ, տեղի ունենա հանքահորներում գոյություն ունեցող աշխատանքային պայմանների և անվտանգության վիճակի լիիրավ գնահատումը, գրվի արտադրության և աշխատանքային գործընթացի մոդեռնիզացիայի պլանը և անպայման այս չափանիշները համապատասխանեն միջազգային և ազգային չափանիշներին: Դրա հետ մեկտեղ, արտադրության ժամանակավորապես դադարեցման ժամանակաշրջանում բոլոր աշխատակիցները պետք է ստանան աշխատավարձ.
- Ձևակերպվի կոլեկտիվ պայմանագիր գործատուի և աշխատողի միջև, որը նախատեսում է համապատասխան աշխատանքային և սոցիալական գարանտներ աշխատողների համար.
- Անհապաղ աշխատանքից ազատվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են արտադրությունում այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակի համար»,-ասված է հայտարարության մեջ:
Դժբախտ պատահարը Մինդելիի անվան հանքահորում տեղի է ունեցել ապրիլի 5-ին, որի արդյունքում զոհվել էր վեց մարդ, երեք մարդ ստացել էր ծանր վնասվածքներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan