Տղիբուլիի հանքահորի մոդեռնիզացիան հնարավոր է վեր է սեփականատեր ընկերության հնարավորություններից. Իրակլի Լեքվինաձե
Տղիբուլիի հանքահորի մոդեռնիզացիան հնարավոր է վեր է սեփականատեր ընկերության հնարավորություններից. Իրակլի Լեքվինաձե

Տղիբուլիի հանքահորի մոդեռնիզացիան կապված է կարևոր ներդրման հետ և հնարավոր է այն վեր է սեփականատեր ընկերության հնարավորություններից,-այս մասին հայտարարություն է արել բիզնեսօմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն:

Նրա խոսքերով, «Վրաստանի արդյունաբերական խումբ» ընկերությունը վերջին տարիներին աշխատում է առանց շահույթի:

«Շատ ցավալի է տեղի ունեցածը: Ցանկացած գործընթաց, որը վտանգավոր է մարդու կյանքի համար, պետք է բարելավվի: Ընկերությունը, որը վերահսկում է այս օբյեկտը մինչ օրս աշխատում է առանց շահույթի: Վերահսկման դադարեցումը ամենա օպտիմալ որոշումն էր: Գոյություն ունեցող ինֆրակառուցվածքը այնքան հին է, որ վտանգավոր է մարդու առողջության համար: Տղիբուլիի հանքահորի մոդեռնիզացիան կապված է կարևոր ներդրման հետ և հնարավոր է այն վեր է սեփականատեր ընկերության հնարավորություններից»,-հայտարարել է Իրակլի Լեքվինաձեն:

«Վրաստանի արդյունաբերական խումբ» ընկերությունը հայտնել է պատրաստակամություն, վերջին 12 տարվա ընթացքում կատարած կարևոր ծախսերին չնայած, «Սաքնախշիրի» ընկերությունը անվճար փոխանցել պետությանը:

Հիշեցնենք, Մինդելի անվան հանքահորում երեկ տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի շախտերից մեկում մեթանի պայթելուց փլուզվել է թունելի տանիքը: Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:

Տղիբուլիի հանքը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը: Շախտում դժբախտ պատահար տեղի է ունեցել նաև ապրիլի 5-ին: Այն ժամանակ զոհվել էր 6 մարդ:

Վարչապետ հայտարարել է, որ ընդունված է որոշում, Մինդելի անվան հանքահորը փակելու վերաբերյալ: Իր լրատվությամբ, հանքահորը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվի հետաքննությունը: