Տղամարդկանց դասակարգման լիդերն է դարձել Ռաֆաել Նադալը
Տղամարդկանց դասակարգման լիդերն է դարձել Ռաֆաել Նադալը

Փարիզի «մասթերսից» հետո, պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացված վարկանիշում փոխել է առաջատարին: Չնայած նրան, որ մրցաշարի հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը, իսկ Նադալը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել մրցաշարի կիսաեզրափակիչին, դասակարգման առաջին հորիզոնականը զբաղեցրել է հենց իսպանացին:

Դեռևս անհայտ է թե ով կավարտի տարին առաջին ռակետի կոչումով, դա հայտնի կդառնա տարվա ամփոփիչ մրցաշարին, որը տեղի է ունենալու Լոնդոնում, նոյեմբերի 10-17-ին:

Ինչ վերաբերում է Նիկոլոզ Բասիլաշվիլիին, ով Փարիզի «մասթերսում» պարտվել է հենց առաջին շրջանում, չի փոխել իր դիրքը և զբաղեցնում է 26-րդ տեղը:

 

ATP. TOP10

1 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 9585

2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 8945

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6190

4 (4). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 5705

5 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 5025

6 (7). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4000

7 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 2945

8 (9). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 2670

9 (10). Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)՝ 2540

10 (13). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)՝ 2530