Տղամարդը, ով Վարկեթիլիում, բնակելի շենքերից մեկի բնակարանից անհասցե կրակում էր, հանձնվել է ոստիկանությանը
Տղամարդը, ով Վարկեթիլիում, բնակելի շենքերից մեկի բնակարանից անհասցե կրակում էր, հանձնվել է ոստիկանությանը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ղեկավար Վաժա Սիրաձեն, բանակցությունների արդյունքում անձը լքել է իր բնակարանը:
«Հանձնվեց, նա արդեն մեզ մոտ է: Միջոցառման հետևանքով ոչ ոք չի տուժել: Այժմ նա ստանում է շտապ բժշկական օգնություն: Նշված գործով սկսվել է հետաքննություն և ընթանում են քննչական գործողություններ: Նախնական տեղեկությամբ, տղամարդը գտնվում է ոչ սթափ՝ հարբած վիճակում: Նրա հետ մի քանի ժամ բանակցում էինք, որից հետո նա կայացրեց որոշում և նրան անվտանգ կերպով դուրս հանեցինք բնակարանից»,- հայտարարել է Վաժա Սիրաձեն: