Տղամարդը, ով Մելբուրնում մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ ձերբակալված է
Տղամարդը, ով Մելբուրնում մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ ձերբակալված է

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, այս մասին տեղեկացնում է Վիկտորիա նահանգի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Ֆլինդերս փողոցի վրա, տուժել է 12 մարդ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:

Ոստիկաններն արդեն ձերբակալել են մեքենայի վարորդին, այժմ նրան հարցաքննում են: Ոստիկանությունը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին շրջանցել դեպքի վայրը, հարցաքննվում են նաև դեպքի վկաները:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: