Տղամարդը, որը «Սարաջիշվիլի» մետրոկայանում ընկել էր երկաթգծի վրա, մահացել է
Տղամարդը, որը «Սարաջիշվիլի» մետրոկայանում ընկել էր երկաթգծի վրա, մահացել է

Երիտասարդ տղամարդը, որը «Սարաջիշվիլի» մետրոկայանում ընկել էր երկաթգծի վրա, մահացել է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Թբիլիսիի տրանսպորտայի ընկերության ներկայացուցիչ Թամազ Ռոբաքիձեն, դեպքը մետրոյում տեղի է ունեցել 10:15-ին:

«Այս պահի դրությամբ, մետրոն աշխատում է Վարկեթիլիից մինչև Դիդուբե մետրոկայան և հակառակը: Սաբուրթալոյի գիծը աշխատում է առանց խափանումների: Դիդուբեից Վարկեթիլիի ուղղությամբ երթևեկությունը բացվել է այն բանից հետո, երբ կավարտվեն քննչական գործողությունները»,- հայտարարել է Թամազ Ռոբաքիձեն: