Տեխնիկական անսարքության պատճառով մետրոյի «Ախմետելի թատրոն» և «Սարաջիշվիլի» կայարանները ժամանակավորապես չեն կարող սպասարկել ուղևորներին
Տեխնիկական անսարքության պատճառով մետրոյի «Ախմետելի թատրոն» և «Սարաջիշվիլի» կայարանները ժամանակավորապես չեն կարող սպասարկել ուղևորներին,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց տեղեկություններով՝ գնացքները մետրոյի «Վարկեթիլի» կայարանից զոնալ ռեժիմով են շարժվում դեպի «Գուրամիշվիլի» և հակառակը։
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։