Տեխնիկական անսարքության պատճառով «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոնը հրապարակում է այլընտրանքային համարներ
Տեխնիկական թերության պատճառով «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոնը հրապարակում է իր հետ կապվելու այլընտրանքային հեռախոսահամարներ։
Ինչպես նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, տեխնիկական խումբն աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ, և թերությունը կուղղվի ամենակարճ ժամկետներում։
«Տեխնիկական անսարքության պատճառով 112 հեռախոսահամարով զանգերը ուշանում են։ Եթե շտապ օգնության կարիք ունեք և չեք կարող կապվել մեզ հետ «112»-ով, զանգահարեք այլընտրանքային համարներով՝ 599842206, 598087761, 577011139, 577011174, 591544384, 591946840, 591946870, 591544375:
Տեխնիկական խումբը ինտենսիվ աշխատանք է տանում խնդրի վերացման ուղղությամբ, և նշված սխալը կուղղվի ամենակարճ ժամկետներում»,- ասված է հաղորդագրությունում։