Տեխասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 109 մարդ, իսկ 161-ը՝ անհետ կորած է համարվում

11:50, 09.07.2025

Տեխասի շրջաններից մեկում ջրհեղեղի պատճառով անհետ կորած է առնվազն 161 մարդ։ Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը։

Քերի շրջանում անհետ կորածների թվում են աղջիկների ամառային ճամբարի հինգ հանգստացողներ և մեկ վարչակազմի պաշտոնյա։

Տեխասում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 109 մարդ, որոնցից 94-ը՝ Քերվիլի տարածքում։ Աղետի գոտում որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Գրեգ Աբբոտը նշում է, որ արտակարգ ծառայությունները չեն դադարեցնի իրենց ջանքերը, մինչև չգտնվեն բոլոր անհետ կորածները։ Սակայն նա չի բացառում, որ անհետ կորածների ցուցակը առաջիկա օրերին կավելանա։

Որոնողական գործողություններին մասնակցում են ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Ջրհեղեղը ազդել է նաև Նյու Մեքսիկո նահանգի վրա։

Նմանատիպ