Տեխասի պատմական հյուրանոցում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 21 մարդ
ԱՄՆ-ում Տեխաս նահանգի պատմական հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 21 մարդ է տուժել։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, 21 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ ծանր։
«Սի Էն Էն»-ի տեղեկություններով՝ հյուրանոցում պայթյունը տեղի է ունեցել բնական գազից։ Քննիչներն աշխատում են պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։